Ռանգնիկ. Նա արդեն 7 տարի Յունայթեդում է և հասկանում է, որ եկել է ժամանակը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Անտոնի Մարսիալը ցանկանում է փոխել ակումբը։

«Նա ինձ բացատրեց, որ արդեն յոթ տարի է, ինչ «Մանչեսթեր Յունայթեդում» է և զգում է, որ եկել է փոփոխությունների ժամանակը։

Ես կարող եմ հասկանալ նրան։ Որքան գիտեմ, մինչ այժմ այլ ակումբներից առաջարկներ չեն եղել։ Ուստի այս պահին նա մնում է թիմում», Ռանգնիկի խոսքերն է փոխանցում BBC:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանակնում է մեկնել Իսպանիա` «Բարսելոնա» կամ «Սևիլիա»: