Դա թիմ էր, որին պատճենում էին շատ մարզիչներ. Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է ակումբում իր աշխատանքի սկզբնական շրջանի մասին:

«Ես կստեմ, եթե ասեմ, որ նպատկերացրել եմ աշխատանք «Ատլետիկոյում»: Նախ ուսումնասիրել եմ ակումբը։ Եվ հիշում եմ, որ շատ լավ կազմ էր։ Հիշողություններ են մնացել, որ նրանք շատ գոլեր էին խփում։

Ես ասացի, որ ամեն բան շատ պարզ է, պետք է աշխատել թիմի պաշտպանական գործողությունների վրա և բարելավել թիմային աշխատանքը, քանի որ ընդհանուր առմամբ թիմը լավ է խաղում։

Բոլոր խաղացողները շատ լավ տարիքում էին, նվիրված էին իրենց գործին ու ամեն ինչ լավ ստացվեց։ Նկատելի էր: Դա հետաքրքիր ֆուտբոլ խաղացող թիմ էր, որին շատ մարզիչներ պատճենեցին: Սա ավելի է բարձրացնում այդ աշխատանքի արժեքը», Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն: