Հայտնի է` երբ Բարսելոնան կհայտնի Տորեսի տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերան Տորեսը կմիանա «Բարսելոնային», հայտնում է կատալոնական Mundo Deportivo -ն:

Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի մասին կհայտարարի երկուշաբթի՝ դեկտեմբերի 27-ին։ Խաղացողի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ օրը։

Այս պահին ընթանում են միջոցառման նախապատրաստական ​​աշխատանքները։

«Բարսելոնան» կիսապաշտպանի համար կվճարի մոտ 55 մլն եվրո, նախատեսված են նաև 10 մլն եվրոյի հասնող պարգևավճարներ։