«Ռոմայի» պաշտպան Ռիկ Կարսդորպը խոսել է «Ռոմայում» իր հաջողությունների և Ժոզե Մոուրինյոյի օրոք իր ելույթների մասին։
«Մոուրինյոն ինձ ավելի լավն է դարձնում: Նախկինում ես սիրում էի խմել և գնալ խնջույքի, հիմա դա տեղի չի ունենում: Ես եկա արտասահման «Ռոմայի» հեռանկարի պատճառով:
Վնասվածքների պատճառով երկար ժամանակ չէի կարողանում ինձ ցույց տալ։ Մարդիկ արդեն սկսել էին կասկածել, որ ես կվերադառնամ իմ նախկին մակարդակին և կկարողանամ լիովին վերականգնվել։ Նիդերլանդներում վարձակալելությունից հետո վերադարձա այստեղ հաջողակ լինելու մտադրությամբ։ Ես դա արեցի, դարձա մեկնարկային կազմի խաղացող։
Այն կիրքը, որով երկրպագում են ակումբին, շատ լավ է երևում, հատկապես «Լացիոյի» հետ դերբիում, որն ավելի լարված է թվում, քան «Ֆեյենորդ»- «Այաքս» խաղը:
Եթե այստեղ լավ ես խաղում, հերոս ես դառնում, բայց եթե վատ ես խաղում, քեզ քննադատում են։ Միգուցե այստեղ մարդիկ ավելի հակված են քննադատության, քան «Ֆեյենորդում»,- ասել է Կարսդորպը Corriere dello Sport-ին տված հարցազրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «ջալորոսիների» մարզաշապիկով անցկացրել է 24 հանդիպում՝ կատարելով 5 գոլային փոխանցում: