2008 թվականից հետո Ռոնալդուի տրանսֆերային արժեքը ամենացածր ցուցանիշն է գրանցել

Transfermarkt-ը թարմացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը։

Այժմ 36-ամյա պորտուգալացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։

Սա Ռոնալդուի համար ամենացածր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր։ Այն ժամանակ 22-ամյա Կրիշտիանուն գնահատվում էր 50 միլիոն եվրո։

Պորտուգալացին այս տարի «Յուվենտուսից» «Յունայթեդ» է տեղափոխվել 15 մլն եվրոյի դիմաց + բոնուսներ:

Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 13 խաղում 7 գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։