📹 Լանդո Նորիսի վազանցը համարվել է Ֆորմուլա 1-ի լավագույնը` 2021 թվականին

Ֆորմուլա 1-ի պաշտոնական Twitter-յան էջում երկրպագուներն ընտրել են 2021 թվականի մրցաշրջանի լավագույն շրջանցումը։

Քվեարկության վերջին փուլում «Մակլարենի» ավտոարշավորդ Լանդո Նորիսի վազանցն ավելի շատ ձայն է ստացել, քան Աբու Դաբիի Գրան-Պրիի վերջին շրջանում Մաքս Ֆերստապենի չեմպիոնական անցումը:

Նորիսը Իտալիայի Գրան-Պրիում թեժ մենապայքարում շրջանցել էր «ֆերարիի» ավտոարշավորդ Շարլ Լեկլերին: