Այդ դեպքում հնարավոր է կարիերաս արդեն ավարտած լինեի. Բուֆոն

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է այն մասին, որ իր կարիերայի ընթացքում երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգան։

«Այն փաստը, որ ես չհաղթեցի Չեմպիոնների լիգան, ինձ մրցունակ է պահում: Ես մնում եմ լավ մարզավիճակում և դրա համար հարգում եմ իմ մասնագիտությունը։

Միգուցե, եթե հաղթեի Չեմպիոնների լիգան, ավարտեի կարիերաս, քանի որ ավելի կարևոր նպատակ չէր լինի, որին ես չէի հասել»,- ասել է Բուֆոնը TUDN- ին։

Բուֆոնը «Յուվեի» հետ միասին մասնակցել է Չեմպիոնների լիգայի 3 եզրափակչի, սակայն պարտվել բոլորում: