Ինչ կարող եմ խոստանալ, դա այն է, որ Ռեալը պայքարելու է մինչև վերջ

Մադրիդի «Ռեալի» գկխավոր մարզիչ Կառլո Անչելոտին AS-ի հետ հարցազրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության և ՊՍԺ-ի մասին:

-Մենք դեռ չենք հարցրել, Չեմպիոնների լիգայի վերջին վիճակահանության ժամանակ տեղի ունեցածի մասին.

-Տխուր իրավիճակ էր` բացահայտ սխալ։ Բայց արի ու տես, որ դա սխալ էր և ոչ ավելին: Այժմ մենք պետք է կենտրոնանանք ՊՍԺ-ի դեմ խաղի վրա: Ես ուզում եմ փետրվարին մոտենալ առանց վնասվածքների և վարակվածների:

-Ի՞նչ եք սպասում այս հզոր դիմակայությունից.

-Ինչ կարող եմ խոստանալ, այն է, որ Մադրիդը պայքարելու է մինչև վերջ։ Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում բացահայտ ֆավորիտ չկա: Գավաթի համար պայքար կմղեն այնպիսի թիմեր ինչպիսիք են` «Բավարիան», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն: Իհարկե մենք նույնպես: Պետք չէ հաշվից հանել Մադրիդի «Ատլետիկոյին»: Նրանք կարող են մեծ բան անել այս մրցաշարում: Կարծում եմ, որ իսպանական բոլոր թիմերը կարող են պայքարել եվրոպական բոլոր մրցաշարերի չեմպիոնի տիտղոսի համար, քանի որ լավ ֆուտբոլ են ցուցադրում,- ասել է իտալացի մասնագետը: