Չեֆերին. Սուպերլիգայի չեղարկումը` 2021-ի մեր գլխավոր հաղթանակն է

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Եվրոպայի Սուպերլիգայի ստեղծման անհաջող փորձի մասին։

«Սուպերլիգայի չեղարկումը, որը պայմանավորված էր ամբողջ մայրցամաքում քաղաքական և ժողովրդական դատապարտմամբ, մեր ամենակարևոր ընդհանուր հաղթանակն էր 2021 թվականին:

Անցած ապրիլին փակ Սուպերլիգա ստեղծելու փորձը, որի նպատակը միայն մի քանի ակումբների բանկային հաշիվների ավելացումն էր, վտանգի տակ էր դրել այն արժեքները, որոնց հիմքում ընկած են եվրոպական սպորտային մոդելը և ՈՒԵՖԱ-ի առաքելությունը:

Շարունակելու ենք պայքարել և անել ամեն բան, որպեսզի ֆուտբոլում տիրի հավասարաություն և արդարություն», Չեֆերինի խոսքը փոխանցում է Calciomercato-ն ։