Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցման մասին հարցին և կիսվել մադրիդյան ակումբի ապագայի վերաբերյալ իր կարծիքով։
–Չե՞ք կարծում, որ Մբապեն, Հոլանդը կցանկանան խաղալ այսպիսի մարզադաշտում… Ընդհանրապես, լավագույն ֆուտբոլիստները՞
-Իհարկե, այո, բայց այս թիմի ապագան արդեն կանխորոշված է: Չգիտեմ, թե ինչ են անելու ֆուտբոլիստները, և հույս ունեմ, որ մարզիչը կմնա նույնը։
Բայց այս թիմի ապագան կանխորոշված է ներկայիս կազմով և նրան կմիանան այլ երիտասարդ խաղացողներ: Կասկած չկա, որ «Ռեալը» դեռ երկար է պայքարելու ամենաբարձր տեղերի համար»,- ասել է Անչելոտին AS-ին տված ծավալուն հարցազրույցում։