«Այաքսի» կիսապաշտպան Դուշան Տադիչը ճանաչվել է Սերբիայի 2021 թվականի լավագույն խաղացող։
33-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայում 3-րդ անգամ է ստացել սերբական «Ոսկե գնդակը» (նախկինում՝ 2016 և 2019 թվականներին):
Սերբիայի հավաքականի կազմում խաղացողը կիսել է ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի լավագույն ասիստենտի կոչումը (6 գոլային փոխանցում): Պորտուգալիայի դեմ՝ Քաթարի ուղեգրի համար վճռորոշ խաղում, (2:1) նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Բացի այդ, նրան հաջողվել է գերազանցել Լիոնել Մեսսիի ռեկորդը օրացուցային տարվա ընթացքում գոլային փոխանցումների քանակով (37): 2011 թվականին «Բարսելոնայի» կազմում արգենտինացին 36 գոլային փոխանցում է կատարել։
🔥 Душан Тадић са Златном лоптом Фудбалског савеза Србије за најбољег играча у 2021. години. 🏆⚽️🇷🇸#ZlatnaLoptaSrbije • #FSS pic.twitter.com/FxUDDRIqXG
— Fudbalski savez Srbije | FA of Serbia (@FSSrbije) December 23, 2021