Բուֆոն․ Ռոնալդուի գալով՝ Յուվենտուսը կորցրեց թիմի ԴՆԹ-ն

«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, կիսվել է թուրինյան ակումբում Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին իր կարծիքով։

«Յուվեն» և Ռոնալդուն՝ Կրիշտիանուի գալուց հետո առաջին մրցաշրջանում հնարավորություն ունեին հաղթելու Չեմպիոնների լիգան։ Ես Փարիզում էի և չկարողացա հասկանալ, թե ինչ կատարվեց նրանց հետ: Ինչու նրանք այդպես դուրս մնացին պայքարից։

Երբ վերադարձա, մենք շատ ժամանակ անցկացրինք Կրիշտիանուի հետ, լավ աշխատեցինք, բայց կարծում եմ, որ «Յուվենտուսը» կորցրել էր թիմի ԴՆԹ-ն։

Մենք դուրս եկանք եզրափակիչ, քանի որ ունեինք փորձառու թիմ, բայց առաջին հերթին մենք մեկ ընդհանուր օրգանիզմ էինք։ Մրցակցությունը մեկնարկային կազմի տեղի համար շատ բարձր էր», Բուֆոնի խոսքերն է հաղորդում Football Italia-ն: