«Լորիանի» կիսապաշտպան Թոմ Մոնկոնդյուին խոսել է Լիգա 1-ի խաղում ՊՍԺ-ի հետ ոչ-ոքիի մասին (1:1):
«Մենք մի փոքր հիասթափված ենք: Եթե խաղի սկզբում մեզ ասեին, որ կավարտենք 1:1 հաշվով, մենք ուրախ կլինեինք։ Բայց, հաշվի առնելով հանդիպման ընթացքը, հիասթափված ենք։ Մենք կարող էինք վճռել հանդիպման ելքը, սակայն ի վերջո վատ խաղացինք։
Երբ ՊՍԺ-ն չի հաղթում, բոլորն ասում են, որ ՊՍԺ-ն թույլ էր, բայց մենք նույնպես լավ հանդիպում անցկացրինք։ Երբ Նեյմարն ու Մբապեն չեն խաղում ՊՍԺ-ում, նրանց թիմը զուրկ է արագությունից և կրեատիվությունից», Մոնկոնդյուիի խոսքերն է փոխանցում Culture PSG-ն: :