📷Հայտնի է Ուելս-Դանիա հանդիպման լավագույն խաղացողը

Որոշվել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Ուելս-Դանիա հանդիպման լավագույն խաղացողը։ Հանդիպումը կայացել է Ամստերդամում ու ավարտվել 4-0 հաշվով՝ դանիացիների հաղթանակով։

4 գոլից երկուսը խփել է Դանիայի հավաքականի հարձակվող Կասպեր Դոլբերգը։ Ֆուտբոլիստը, որը մեկնարկային կազմում էր հայտնվել Յուսուֆ Պոուլսենի վնասվածքի պատճառով, արդյունքում ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։ Նման ընտրություն արել են ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: