Բերնարդեսկի. Մենք Ռեալը չենք, պետք է համեստ մնանք

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կարծիք է հայտնել «Կալյարիին» հաղթելուց հետո խոսել է:

«Ես երջանիկ եմ և վայելում եմ պահը: Ուրախ եմ իմ և թիմի համար։ Կարևոր էր հաղթել և տարին այսպես ավարտել։

Պետք է լավ մթնոլորտ ստեղծենք թիմի ներսում, օգնենք միմյանց։ Մեզ պետք է հավասարակշռություն, և ես կարծում եմ, որ դուք կարող էիք դա տեսնել մեր վերջին հանդիպումներում:

Մենք խաղացել ենք որպես թիմ, ոչ թե որպես ֆուտբոլիստների խումբ։ Վերջերս մեզ հաճույք է պատճառում, որ օգնում ենք միմյանց, օգնում մեր ընկերներին։ Չենք կարող մեզ թույլ տալ մեծամիտ խաղալ, մենք պետք է համեստ մնանք: Մենք «Ռեալը» չենք», -ասել է Բերնարդեսկին DAZN-ին ։