Լևանդովսկի. Այդ հինգը և մենք

«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե որ հանդիպումներում է ցանկանում գոլ խփել և նշել Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին։

Ապագայում ո՞ր խաղում կուզենայիք գոլ խփել:

-Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Կցանկանայի նաև Լեհաստանի համար վճռորոշ գոլ խփել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում։ Ես երազում եմ դրա մասին:

Ձեր կարծիքով ովքե՞ր են Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ֆավորիտները:

-Ինձ թվում է, որ ֆավորիտներն են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն, «Ռեալը», «Չելսին» և մենք։

Փլեյ-օֆֆի առաջին խաղերը կկայանան փետրվարին։ Այդ պահի դրությամբ շատ բան կարող է փոխվել, բայց իմ կարծիքով այս պահին, այս 6 թիմերը գերազանցում են մնացածներին,- պատասխանել Լևանդովսկին SPORTBILD– ին: