Մոուրինյո. Փոխեցինք Մխիթարյանի դիրքը` արդյունքում պահեր ստեղծեցինք և գոլ խփեցինք

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Ա Սերիայի 19-րդ տուրի՝ «Սամպդորիայի» հետ հանդիպման արդյունքը (1:1):

«Առաջին խաղակեսում բոլոր հատվածներում խնդիրներ կային։ Թիմը լիովին կենտրոնացած չէր, կորցնում էր գնդակը, նախաձեռնողականություն չէր ցուցաբերում։ Միայն Զանիոլոն էր բավական ինտենսիվ խաղում և ինչպես պետք է արձագանքում իրավիճակին:

Երկրորդ խաղակեսն ավելի լավ էր։ Ավելի մեծ ինտենսիվություն, ավելի մեծ ճնշում, մենք փոխեցինք Մխիթարյանի դիրքը, սկսեցինք պահեր ստեղծել և կարողացանք գոլ խփել։ Բայց շատ դժվար է խաղալ մի թիմի դեմ, որը չի ցանկանում խաղալ: «Սամպդորիան» լավ աշխատանք կատարեց, որպեսզի միավոր վաստակի, բայց արդյունքը այն բանի հետևանքն էր, որ մենք սխալ մոտեցում ցույց տվեցինք գործին, և ունիենք որակյալ գործողությունների պակաս։

Աբրահամի վնասվածքի դեպքում ես ոչինչ չտեսա, բացի արյունահոսությունից։ Նա չէր կարողանում քայլել։ Չեմ կարծում, որ վնասվածքը լուրջ է, բայց նա դեռ իրեն լավ չի զգում», Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։