Բենզեման մոտ է Թիերի Անրիի ռեկորդը գերազանցելուն

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դուբլի հեղինակ է դարձել Բիլբաոյի «Ատլետիկի» հետ Լա լիգայի խաղում (2:1):

Այս գոլերը ֆրանսիացու համար 400-րդ և 401-րդն էին կարիերայում` ակումբի և ազգային հավաքականի կազմում:

34-ամյա ֆուտբոլիստը երկրորդ ֆրանսիացի խաղացողն է, ով իր կարիերայում խփել է 400 և ավելի գոլ: Լավագույն արդյունքը ցույց է տվել «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին, որն իր կարիերայի ընթացքում 411 գոլի հեղինակ է դարձել։

Բենզեման այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում դարձել է 20 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: