Լիգա 1-ի արտագնա խաղում ՊՍԺ-ն ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց հանդիպումը «Լորյանի» հետ:
Փարիզցիների հարձակվող Լիոնել Մեսսին այս խաղում աչքի չընկավ արդյունավետ գործողությամբ։
Արգենտինացին այս մրցաշրջանում ՊՍԺ-ի 8 արտագնա խաղերից ոչ մեկում գոլ չի խփել:
Սա նրա կարիերայի վատագույն շարքի կրկնությունն է: 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2007 թվականի մարտ ամիսը, Մեսսին 8 անընդմեջ արտագնա խաղում գոլ չի խփել «Բարսելոնայի» կազմում:
Լիգա 1-ի այս մրցաշրջանում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը անցկացրած 11 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: