Բարսելոնան և Մանչեսթեր Սիթին մոտ են ֆուտբոլիստի հարցում համաձայնության գալուն

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերան Տորեսը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, ակումբները համաձայնության են եկել 21-ամյա վինգերի տրանսֆերի շուրջ, և բանակցությունները մոտ են ավարտին։ Գործարքի մասին պաշտոնապես կարող է հայտարարվել առաջիկա ժամերին։

Ֆերանը կլինի «Բարսայի» առաջին ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այժմ տրանսֆերը շատ ավելի մոտ է կատալոնական ակումբի կողմից ի սկզբանե առաջարկված 45 միլիոն եվրոյին, քան «Մանչեսթեր Սիթիի» պահանջած 75 միլիոն եվրոյին:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում 7 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։