Աբրամովիչից ներողություն են խնդրել «Պուտինի մարդիկ» գրքի համար

Հարփեր Քոլինսն ու Քեթրին Բելթոնը՝ «Պուտինի մարդիկ» գրքի հեղինակները, ներողություն են խնդրել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչից՝ գործարարի գործունեության մասին կեղծ տեղեկությունների համար։

Գրքում նշվում էր, որ գործարարի կողմից «Չելսին» գնելու գործարքը կատարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թելադրանքով։

Նոյեմբերին Լոնդոնի դատարանը այդ ամենը զրպարտություն է համարել: Գրքում փոփոխություններ կկատարվեն, ինչը կբերի ավելի քանի 1700 բառի ջնջման կամ ավելացման:

Ռուս միլիարդատեր Սերգեյ Պուգաչովը հայտնել է, որ Աբրամովիչը Պուտինի պատվերով գնել է «Չելսին»։ Դատավոր Վիվիեն Ռոուզը 2018 թվականի դատավարության ժամանակ նշել է, որ այդ հայտարարությունները «ծառայում են Պուգաչովի անձնական նպատակներին» և դրանց անհնար է հավատալ, հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական էջը: