Յուվենտուսի երկրպագուները ծափահարել են Մասիմիլիանո Ալեգրիին

«Յուվենտուսի» երկրպագուները ծափահարել են Մասիմիլիանո Ալեգրիին, երբ հաղորդավարը հայտարարել է, որ մարզիչը փոխարինել է Ադրիեն Ռաբյոին, փոխանցում է Football Italia-ն:

Ռաբիոն «Կալյարիի» դեմ խաղում մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է ընդմիջումից անմիջապես հետո: Ալեգրին նրա փոխարեն Ուեստոն Մակքենիին է դուրս բերել խաղադաշտ: Երկրպագուները Ռաբիոյի հեռացումը ծափողջույններով են նշել:

Ռաբյոն «Յուվենտուս» է տեղափոխվել ՊՍԺ-ից 2019 թվականին ազատ գործակալի կարգավիճակով: Նա ակումբի ամենաբարձր եկամուտ ունեցող խաղացողներից մեկն է՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով: Նշվում է, որ երկրապագուների կարծիքով, նա նվիրված հանդես չի գալիս թիմում և արժանի չէ նման աշխատավարձի:

Մասիմիլիանո Ալեգրին հաճախ է նշել, որ 26-ամյա կիսապաշտպանը պետք է բարելավի իր խաղը: Ռաբիոյի պայմանագիրը «ծեր սինյորայի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին:

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը «բյանկոներիների» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 101 խաղ և դարձել 6 գոլի հեղինակ: