Սպարտակն արգելել է Վիտորիային մեկնաբանել իր պաշտոնանկությունը

Սպարտակը «լռության կետ» է ավելացրել Ռուի Վիտորիայի հետ պայմանագիրը խզելու համաձայնագրում հայտնում է «Чемпионат» -ը:

«Պայմանագրի խզումից հետո ակումբը պնդում էր, որ մարզիչը չպետք է հրապարակայնորեն մեկնաբանի իր հեռանալը ակումբից: Արգելքը գործում է մի քանի ամիս։

Ի պատասխան՝ մարզչի փաստաբանները հայելային պահանջ են ներկայացրել «Սպարտակին», – ասել է մարզչին մոտ կանգնած աղբյուրը։

Ավելի վաղ «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտնել էր, որ Վիտորիայի փաստաբաններն արգելել են ակումբին մեկնաբանել մարզչի հեռանալը։

Դեկտեմբերի 15-ին մոսկովյան ակումբը հայտարարեց պորտուգալացի մասնագետի հետ պայմանագիրը խզելու մասին: