«Միլանը», «Յուվենտուսը» և «Ռոման» հետևում են «Սասուոլոյի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեսիին, հայտնում է Calciomercato-ն:
22-ամյա խաղացողը տպավորվել է իր խաղով: 2022 թվականի ամռանը կիսապաշտպանը կարող է համալրել վերը նշված թիմերը
Ֆրատեսին իր կարիերան սկսել է «Ռոմայի» ակադեմիայում, բայց հավանական է, որ նա կմիանա «Ինտերին», «Միլանին» կամ «Յուվեին», եթե հեռանա «Սասուոլոյից»:
Իտալացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում` դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: