Ալաբան` Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան ճանաչվել է Ավստրիայի 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստ։

Նա հաղթել է Ավստրիայի առաջնությունում հանդես եկող 12 ակումբների գլխավոր մարզիչների քվեարկությամբ։

44 միավորով Ալաբան առաջ է անցել Կարիմ Ադեյեմիից «Զալցբուրգ» և Քրիստոֆ Բաումգարտներից «Հոֆենհայմ»:

Ալաբան իր կարիերայում 8-րդ անգամ է հաղթում այս մրցանակը` ինչը ռեկորդային է համարվում։

2021/22 մրցաշրջանում ավստրիացին Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։