Լևանդովսկի. Ռոնալդուն ավելի շատ է աշխատել, որպեսզի հասնի հաջողության

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Մեսսին և Ռոնալդուն մնացածից բարձր են եղել այն պահից, երբ ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ դարձել: Նրանց միջև միշտ պայքար է եղել։ Այտեղ հարցը նրանում է, թե որ տեսակի խաղացող եք դուք նախընտրում:

Նրանք պայքարում են միմյանց հետ, սակայն տարբեր ոճերի ֆուտոբոլիստներ են: Այնպես, որ մինաշանակ կարծիք լինել չի կարող:

Դժվար է պատասխանել հարցին: Ես հարգում եմ Ռոնալդուի քրտնաջան աշխատանքը: Մեսսիի համար ամեն ինչ հեշտ է թվում: Կարծում եմ՝ Կրիշտիանուն ավելի շատ է աշխատել, հաջողության հասնելու համար», լեհ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Bayern & Germany -ին:

Լևանդովսկին այս տարվա «Ոսկե գնդակի» պայքարում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը` զիջելով Լիոնել Մեսսին: