Հենդերսոն. Մարդիկ երբեք դա չեն հասկանա

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կիսվել է Boxing Day-ի և Սուրբ Ծննդյան ժամանակահատվածի ակնկալիքներով, երբ որ թիմերն ունենում են խիտ գրաֆիկ:

«Մեզ համար ֆուտբոլը կյանքի իմաստն է, ուստի ամեն անգամ խաղադաշտ դուրս գալուց ցանկանում ենք խաղալ մաքսիմալ մակարդակով: Ցավոք սրտի, մրցաշրջանի նման հատվածներում դա անելը շատ դժվար է:

Այժմ COVID-19-ը նույնպես կատարում է իր սեփական փոփոխությունները, ուստի այն ավելի ու ավելի դժվար է դառնում: Ինձ մտահոգում է, որ ոչ ոք չի մտածում խաղացողների բարօրության մասին։ Ճիշտ հասկացեք, բոլորս էլ ուզում ենք խաղալ, բայց նման օրացույցով մեր լավագույն կողմերը ցույց տալը գրեթե անհնար է։

Ես գիտեմ` մարդիկ հիմա կասեն, որ մեզ շատ փող են վճարում հենց դրա համար։ Ես դա հիանալի հասկանում եմ, բայց ֆուտբոլը մեզ համար դեռ առաջին տեղում է։ Այն ֆուտբոլիստները, ովքեր խաղում են նաև միջազգային մակարդակով, տարեկան երկու-երեք շաբաթ արձակուրդ են վերցնում։ Սա պարզապես բավարար չէ վերականգնման համար։

Չեմ կարծում, որ կազմակերպիչները պետք է միայն լսեն մեր դիրքորոշումը, բայց գոնե հաշվի առնեն մեր կարծիքը»,- մեջբերում է «Լիվերպուլի» ավագի խոսքերը BBC-ին։