Բարսելոնան Պրիմերայի` այս մրցաշրջանի ռեկորդ է գրանցել

Իսպանիայի 4-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» և «Սևիլիան» ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը (1:1):

Առաջին խաղակեսում կատալոնացիները 15 հարված կատարեցին դարպասի ուղղությամբ (5 հարված՝ դարպասին), ինչը «Բարսելոնայի» լավագույն արդյունքն էր այս մրցաշրջանում` բոլոր մրցաշարերում:

Սա նաև լավագույն արդյունքն է Իսպանիայի առաջնության ամբողջ 2021/22 մրցաշրջանում: Նախկինում ոչ մի թիմ առաջին խաղակեսում 15 անգամ չի հարվածել դարպասի ուղղությամբ:

Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» 28 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Սա թիմի այս տարվա վերջին հանդիպումն էր: