Ռումենիգե. Այսքան երիտասարդ տարիքում փողի ետևից գնալը` ոչ մի լավ բանի չի բերի

«Բավարիայի» նախկին գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն կիսվել է իր կարծիքով, «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի վերբերյալ:

«Նա շատ երիտասարդ տղա է, ով արդեն շատ գոլեր է խփել: Ես նրան խորհուրդ եմ տալիս մնալ «Ֆիորենտինայում», քանի որ այդքան երիտասարդ տարիքում փողի ետևից գնալը ոչ մի լավ բանի չի բերի։

Նա խաղում է հաճելի և ուժեղ թիմում, և եթե ես լինեի նրա փոխարեն, մի քիչ երկար կմտածեի ու նոր որշում կկայցնեի:։

Նա կարող է շատ ուժեղ ֆուտբոլիստ դառնալ»,- ասել է Ռումենիգեն RTV38-ին:

Սերբ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին» և «Նյուքասլը»: