Ռեալի ևս 2 ֆուտբոլիստ վարակվել է քովիդով

Մադրիդի «Ռեալի» ևս երկու ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով:

Մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպան Դավիդ Ալաբան և կիսապաշտպան Իսկոն կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել։

Դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ COVID-19-ը հայտնաբերվել է Մարկո Ասենսիոյի, Գարեթ Բեյլի, Ռոդրիգո Գոեսի և Անդրեյ Լունինի մոտ։ Դեկտեմբերի 15-ին Մադրիդի «Ռեալը» հայտարարեց, որ վարակը հայտնաբերվել է Մարսելոյի և Լուկա Մոդրիչի մոտ։

Այսօր, Արքայական ակումբը Լա Լիգայի շրջանակում կխաղա «Ատլետիկի» հետ։