Դանիան 23 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց ԱԱ-ի կամ ԵԱ-ի փլեյ-օֆֆի խաղում

Դանիայի հավաքականը ջախջախեց Ուելսին Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի խաղում՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով վերջինիս դարպասը:

Դանիացիների համար սա վերջին 23 տարում առաջին հաղթանակն էր խոշոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում: Վերջին անգամ սա նրանց մոտ հաջողվել էր ԱԱ-1998-ի 1/8 եզրափակչում՝ 4-1 հաշվով առավելության հասնելով Նիգերիայի նկատմամբ:

Դանիան ԱԱ-2002-ին և ԱԱ-2018-ին ևս դուրս է եկել փլեյ-օֆֆ, սակայն միանգամից պարտվել է, ինչպես Եվրո-2004-ում:

Այս հավաքականն ԱԱ-ի և ԵԱ-ի փլեյ-օֆֆ փուլերում ընդհանուր առմամբ պատմության մեջ 4 հաղթանակ է տարել

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում::