Մարսիալը ցանկանում է տեղափոխվել Իսպանիա, բայց ոչ` Բարսելոնա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը պատրաստվում է լքել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Բացի «Բարսելոնայից», Մարսիալի նկատմամբ հետաքրքրություն է սկսել ցուցաբերել իսպանական մեկ այլ թիմ`«Սևիլիան»։ Ֆրանսիացին, որը դժգոհ է մանկունիանցիների ճամբարում ունեցած խաղաժամանակից ավելի հակկաված է տեղափոխվել Անդալուսիա, քան ` Կատալոնիա:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ֆրանսիացին շուտով կնստի բանակցությունների սեղանի շուրջ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարների հետ` քննարկելու ակումբից հեռանալը:

Ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է ընդամենը 10 հանդիպում և աչքի է ընկնել խփած մեկ գոլով։