Մենք չգիտեինք, որ այսպես կլինի. Լեոնարդո

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է պաշտպան Սերխիո Ռամոսի վնասվածքների մասին, որոնց պատճառով նա գրեթե չի խաաղցել այս մրցաշրջանում։

«Չէինք սպասում, որ Ռամոսը խաղից դուրս կմնա չորս կամ հինգ ամսով: Սակայն գիտեինք, որ նա վնասվածքներ ունի, որոնք նա ստացել է նախորդ մրցաշրջանում, և որ մենք պետք է գլուխ հանենք այս իրավիճակից:

Բայց այսօր Սերխիոն ճիշտ ուղու վրա է: Նրա և մեզ համար շատ կարևոր կլինի, որ կարողանա լիարժեք մասնակցել թիմի խաղերին` մրցաշրջանի երկրորդ կեսում», Լեոնարդոյի խոսքերն է հաղորդում Marca-ն:

Այս մրցաշրջանում Ռամոսը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է ընդամենը 2 հանդիպում։