Բավարիան կփորձի ձմռանը ձեռք բերել Բարսելոնայի ֆուտբոլիստին

«Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստի ձեռքբերմամբ։ Այս մասին հայտնել է լրագրող Ժերար Մորենոն։

Մյունխենյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել 21-ամյա ամերիկացուն։ Դեստին «Բարսելոնայում»` անձեռնմխելի չեն համարում:

Պաշտպանը, ով 2020 թվականի աշնանը «Այաքսից» տեղափոխվել է «Բարսա» 21 միլիոն եվրոյի դիմաց, այժմ Transfermarkt -ի գնահատմամբ արժի 30 միլիոն եվրո։

Դեստն այս մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման և կատարել 3 գոլային փոխանցում: