Գազաևը պատմել է Ձագոևի` դեպի Ռեալ ձախողված տրասնֆերի մասին

ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազզաևը խոսել է բանակայինների կիսապաշտպան Ալան Ձագոևի՝ Մադրիդի «Ռեալ» ձախողված տեղափոխության մասին։

«Նա տաղանդ էր: Մեծ տաղանդ: Իսկ երբ ժամանեցին Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները, որոնք իսկապես պատրաստ էին կատարել այդ գործարքը: 2008 թվականն էր, երբ մենք խաղում էինք իսպանական ակումբի հետ։ Նրանք եկան ու նայեցին Ալանին, իսկ ընդհանրապես հարցն այնպես փակվեց, որ մեկ-երկու տարի հետո գալու են և Ձագոևին տեղափոխեն Մադրիդ: Սակայն ինչպես ինքներդ գիտեք, նրանք այլևս չվերադարձան: Չեմ կարող ասել, թե ինչու:

Ձագոևը յուրահատուկ ֆուտբոլիստ էր: Կարծում էի, որ նա կլինի եվրոպական և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն խաղացողներից մեկը»,- ​​ասել է Գազաևը Match Premier-ի եթերում:

Հիշեցնենք, որ Ձագոևը Կոնոպլևի անվան ակադեմիայի շրջանավարտ է։ Նա հանդես է եկել «Կրիլյա Սովետով-ՍՕԿ»-ում, որից հետո տեղափոխվել է ԲԿՄԱ, որտեղ հանդես է գալիս 2008 թվականից մինչ այժմ։