Բարսելոնան գտել է այլընտրանք, եթե ձախողվի Տորեսի տրանսֆերը

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է փնտրել ֆուտբոլիստների` ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, կազմն ուժեղացնելու համար:

Չավին ցանկանում է թիմում տեսնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերան Տորեսին: Ակումբի և ֆուտբոլիստի մեջ կա համաձայնության, սական անգլիական ակումբը ցանկանում է 60 մլն եվրո, իսկ կատալոնացիները պատրաստ են վճարել 50 մլն եվրո:

Եթե այս տրանսֆերը չկայանա, ապա «Բարսելոնան» կկենտրոնանա «Չելսիի» մարոկացի ֆուտբոլիստ` Հակիմ Զիյեշի վրա, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Զիյեշը միշտ չէ, որ խաղաժամանակ է ստանում Լոնդոնում, այնպես որ նրա տեղափոխությունը կարող է հավանական լինել: