«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է «Բարսելոնայի» վերաբերյալ իր կարծիքով։
«Բարսան» վերջին տասնամյակի ընթացքում հաղթել է առաջնություններ, գավաթներ և հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, և մենք դեռ չպետք է նյարդայնանանք:
Եվ եթե հիմա պետք է տառապել ու դժվար ժամանակներ անցնել, ապա պետք է անցնել դրա միջով։ Լավագույն ժամանակներն առջևում են:
«Բարսելոնան» այժմ ունի լավ տնօրենների խորհուրդ ու շատ լավ մարզիչ: Դեռ անձամբ չեմ հանդիպել Չավիին, բայց նա սիրում է «Բարսելոնան» և կկարողանա բարձրացնել նրան վերև։
Մենք պետք է համբերատար լինենք: Կան հիանալի սերմեր, որոնք լավ պտուղներ կտան։ Եվ երբ թիմը սկսի աշխատել, նրանք նորից կհաղթեն», իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Diario Sport -ը: