Չերիշև. Ռոնալդուն` Մեսսիին ավելի լավն է դարձրել և հակառակը

«Վալենսիայի» կիսապաշտպան Դենիս Չերիշևը հիշել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մրցակցությունը Լա լիգայում:

-Ճանաչելով Ռոնալդուին, զարմացա՞ք, երբ նա վերջերս հավանեց Մեսսիի մասին գրառումը Լեոյի հաջորդ «Ոսկե գնդակից» հետո:

-Չգիտեի դրա մասին: Ինչպիսի՞ն է նրանց միջև հարաբերությունները, պետք է հարցնել նրանց: Բայց այն, ինչ ես տեսել եմ տարիների ընթացքում, երբ մեկը խաղում էր «Ռեալում», մյուսը՝ «Բարսելոնայում», նրանք լրացնում էին միմյանց։ Առաջինը կխփի երեք, երկրորդը` հաջորդ օրը, չորս։ Ռոնալդուն Մեսսիին ավելի լավն է դարձրել և հակառակը:

Դուք մեկ անգամ չէ, որ խաղացել եք Մեսսիի դեմ և նույնիսկ գոլ խփել «Բարսելոնային»: Ինչպե՞ս է իրեն պահում արգենտինացին, ինչպե՞ս է շփվում մրցակիցների հետ։

-Սովորաբար հանգիստ: Բայց երբեմն նա սկսում է զայրանալ, և դրանից դա միայն ավելացնում է: Մեսսիին ավելի լավ է չբարկացնել: Ես մի քանի անգամ վիճել եմ նրա հետ, բայց զուտ ֆուտբոլային տեսանկյունից, ոչ ավելին», – ասել է Չերիշևը «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցում: