ԱՊԼ-ն չի պատրաստվում դադարեցնել մրցաշրջանը կամ տեղափոխել խաղերը

Անգլիայի Պրեմիեր լիգան չի պլանավորում դադարեցնել առաջնությունը։

Պրեմիեր լիգան մտադիր չէ դադարեցնել մրցաշրջանը նույնիսկ 1 տուրով, չնայած թիմերում մեծ թվով կորոնավիրուսի դրական թեստերին, ըստ լրագրող Ռոբ Հարիսի:

BBC-ի փոխանցմամբ՝ այսօրվա հանդիպմանը ակումբները քննարկել են ներկայիս իրավիճակը, սակայն քվեարկություն չի կայացել։ Սպասվում էր, որ կարող է որոշում կայացվել 20-րդ տուրը հետաձգելու մասին, սակայն լիգան խորհուրդ է տվել ակումբներին հանդիպումներ անցկացնել, եթե ունեն 13 առողջ խաղացող և դարպասապահ։ Այսպիսով, 20-րդ տուրի հետաձգում այս պահին նախատեսված չէ։ Ըստ ժամանակացույցի կանցկացվեն նաև 19-րդ տուրի հանդիպումները։

Միևնույն ժամանակ, ակումբներն ու ֆուտբոլային իշխանությունները քննարկում են Անգլիայի գավաթի 3-րդ և 4-րդ փուլերի վերախաղարկումը չեղարկելու և Լիգայի գավաթի կիսաեզրափակչի մեկ խաղ ձևաչափով անցկացումը։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Պրեմիեր լիգայի 6 հանդիպումներից 5-ը հետաձգվել են որոշ թիմերում կորոնավիրուսի բռնկման պատճառով։