«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ինքնագրով մարզաշապիկ է հանել բարեգործական աճուրդի։
Այսպիսով, պորտուգալացին փորձում է օգնել Կանարյան կղզեխմբի մաս կազմող իսպանական Պալմա կղզու բնակիչներին։
«Նույնիսկ հրաբխի ուժը չի կարող համեմատվել Պալմի հզորությանը հետ: Իմ աջակցությունը գեղեցիկ կղզուն»,- գրել է Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկի վրա։
Սեպտեմբերի 19-ին կղզում հրաբխի ժայթքում է սկսվել։ 88 օրվա ընթացքում ավերվել է ավելի քան 1600 շենք, վնասվել է 74 կմ ճանապարհ, տարհանվել է ավելի քան 7 հազար մարդ։ Հրաբուխը վերջերս դադարեցրել է տեսանելի գործունեությունը:
"Ni la fuerza de un volcán podrán con La Palma, todo mi apoyo para la isla bonita", esta camiseta firmada por @Cristiano se subasta y sus beneficios irán directos a los damnificados del volcán 👇#VolcanLaPalma #LaPalma #ErupciónLaPalma #VolcandeCumbreVieja pic.twitter.com/RbvYLRYVeq
— Javi Rodríguez (@javiro_ser) December 17, 2021