Լոպետեգի. Սա վերջին ժամանակների լավագույն Բարսելոնան է

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Յուլեն Լոպետեգին «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ բարձր է գնահատել թիմի ներկայիս վիճակը:

«Մենք մեզ կփորձարկենք «Բարսելոնայի» վերջին ժամանակների լավագույն տարբերակներից մեկի դեմ: Նրանք հիանալի երիտասարդ խաղացողներ ունեն, գումարած՝ ապաքինվել է նաև Ուսման Դեմբելեն: Գերազանց թիմ, որտեղ պարզ երևում է Չավիի ձեռքը։

Սա շատ ուժեղ թիմ է, որի հետ մենք մրցելու ենք։ Տեսնենք, թե ինչպես կկարողանանք գործել:

«Բարսան» ակնհայտորեն գերազանցում էր «Էլչեին», արդյունքը (3:2) չի արտացոլում իմ տեսածը: Այս թիմն ունի հստակ նպատակ: Այն ստեղծվել է, որպեսզի պայքարի բոլոր տիտղոսների համար և նրանք մեզ կստիպեն հիանալի խաղ ցուցադրել բոլոր առումներով՝ և՛ հարձակողական, և՛ պաշտպանական գծերում», անդալուսյան թիմի մարզչի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo -ն:

Թիմերի միջև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 22-ին` Երևանի ժամանակով, 00:30-ին: