📹 NBA. Չիկագոն հաղթեց Լեյքերսին, Ֆինիքսը գրանցեց հերթական հաջողությունը, այլ արդյունքներ

NBA-ի հերթական խաղային օրը կայացավ 6 հանդիպում:

«Լոս-Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 110:115 հաշվով զիջեց «Չիկագո Բուլսին»: Հյուրերից լավ հանդիպում անցկացրեց Լեբրոն Ջեյմսը: «Լճայինների» առաջատարը վաստակեց 31 միավոր և 14 անգամ տիրեց ռեբաունդին` գրանցելով դաբլ-դաբլ: Ռասել Ուեստբրուկն իր ակտիվում գրանցեց 20 միավոր, 9 ռեբաունդ, 8 արդյունավետ փոխանցում: «Չիկագոյից» փայլեց Դեմար Դերոզանը, որը վաստակեց 38 միավոր: Վուչեվիչը, Լանցո Բոլը և Կարուսոն վաստակեցին համապատասխանաբար` 19, 19 և 17 միավոր: Այսպիսով «Լեյքերսը» կրեց 15-րդ պարտությունը, իսկ «Չիկագոն» տարավ 18-րդ հաղթանակը:

Մյուս խաղում Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Ֆինիքս Սանսը» 137:106 հաշվով պարտության մատնեց «Շարլոտին»: Տանտերերի մեկնարկային 5-յակը պարզապես ֆանտաստիկ բասկետբոլ ցույց տվեց: Բոլորը կարողացան անցնել 10-ը միավորի շեմը: Նրանց լավ օգնեց պահեստայինների նստարանը, որից ևս 4 բասկետբոլիստ վաստատակեց 10+ միավոր: Լավագույն ցուցանիշը ուներ Ջավալ Մաքգինը, որն անցկացնելով 15 րոպե, կարողացավ հավաքել 19 միավոր:

Մյուս հանդիպումները.

«Մայամի»- «Դետրոիտ» 90:100

«Պորտլենդ»- «Մեմֆիս» 105:100

«Սան Անտոնիո»- «Սակրամենտո» 114:121

«Դալաս»- «Մինեսոտա» 105:111