Բարսելոնայի նախկին նախագահ. Պերեսը և Տեբասն ատում են Բարսելոնային

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը խոսել է ակումբի ներկայիս նախագահ Ժոան Լապորտայի և լիգայի ղեկավար Խավիեր Տեբասի ու Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերությունների մասին, գրում է Diario Sport -ը:

«Ինձ մի հարցրեք, թե ում եմ ավելի շատ վստահում, քանի որ այս երկուսից ոչ մեկին չեմ վստահում։ Մեր նախագահը ցանկանում է մոտ լինել Տեբասի հետ, որը ատում է ոչ միայն «Բարսան», այլև այն, ինչ ակումբն իրենցի ներկայացնում է։

Մյուս կողմից Պերեսն է, ով մեզ ատում է մարզական տեսանկյունից, դա միանշանակ է։ «Բարսելոնան» հիանալի մրցակից է Ֆլորենտինոյի համար, բայց Տեբասի համար դա անձնական է:

Ես կնախընտրեի, որ Մադրիդը այլ նախագահ ունենար, քան Ֆլորենտինոն, բայց չեմ կարծում, որ նա կհեռանա առաջիկա տարիներին։ Ուրիշ բան, որ ես Լապորտային խորհուրդ եմ տվել հեռու մնալ իրենից։ Պետք է հետևել Սուպերլիգայի շուրջ պայմանավորվածությանը։

Ես չեմ վստահում Պերեսին: Կարծում եմ, որ նա անում է միայն այն, ինչ իր կարծիքով լավ է «Ռեալի» և վատ՝ գլխավոր մրցակցի՝ «Բարսելոնայի» համար»,- ասել է Գասպարը։

Գասպարը «կապտանռնագույնների» նախագահն է եղել 2000-2003 թվականներին: