Անչելոտի. Նա կարող է մեր հզոր զենքը դառնալ մրցաշրջանի 2-րդ հատվածում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Լա Լիգայի «Կադիսի» հետ հանդիպումից հետո (0:0) բարձր է գնահատել կիսապաշտպան Էդեն Ազարի խաղը:

«Նրա համար դժվար էր խաղի մեջ մտնել, բայց երկրորդ խաղակեսում նա ավելի լավ գործեց: Ազարը սովոր չէ եզրում խաղալ, ավելի լավ է գործում կենտրոնում։

Մրցաշրջանի երկրորդ հատվածում նա կարող է հզոր զենք դառնալ մեզ համար», իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Բելգիացին 3 ամսվա մեջ առաջին անգամ, դուրս էր եկել խաղադաշտ թիմի մեկնարկային կազմում:

30-ամյա վինգերն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 խաղ և կատարել 1 գոլային փոխանցում: