Բարսելոնայի 4 ֆուտբոլիստ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհանվի վաճառքի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժեշտ կտա չորս ֆուտբոլիստի, հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնային» հարկավոր է կրճատել աշխատավարձների հաշվետվությունը, որպեսզի կարողանա նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:

«Բարսելոնան» առաջին հերթին փորձելու է բաժանվել «Սևիլիայից» վարձակալած` Լյուկ դե Յոնգից։ Եթե ​​ակումբը չգտնի թիմ, որը իր վրա կվերցնի վարձակալության պայմանագիրը, ապա կատալոնացիները «Սևիլիային» տուգանք կվճարեն խաղացողի վաղաժամ վերադարձի համար։

Նաև «Բարսելոնան» նախատեսում է բաց թողնել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին՝ նույնիսկ հաշվի առնելով այն, որ այս գործարքը մեծ կորուստներ կբերի թիմին։ Իսպանական ակումբը ցանկանում է բաժանվել խաղացողից նրա բարձր աշխատավարձի ու թիմի մարտավարության մեջ չտեղավորվող պատճառով։

Մյուս երկու խաղացողներին, որոնց Չավին ցանկանում է հրաժեշտ տալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ` պաշտպան Սամուել Յումտիտին և դարպասապահ Նետոն են։