Կոմպանի. Մեզ խաղադաշտում անընդհատ անվանում էին` կապիկներ

«Անդերլեխտի» գլխավոր մարզիչ Վինսան Կոմպանին Բելգիայի 20-րդ տուրի «Բրյուգեի» դեմ խաղից հետո նշել է, որ մրցակցի երկրպագուները ռասիստական արտահայտություններ են թույլ տվել, հայտնում է  L’Avenir

«Ես տուն եմ գնալու կոտրված: «Բրյուգեի» երկրպագուները ողջ խաղի ընթացքում մարզչական շտաբին, ինձ ու խաղացողներին կապիկներ էին անվանում։ Ինձ համար դժվար է համակերպվել սրա հետ: Այդ մարդկանցից շատերը մեծ բան են տվել մեր երկրին։

Մենք պարզապես եկել էինք այստեղ ֆուտբոլ խաղալու։ Չեմ ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել «Բրյուգեի» հետ, բայց հիմա պարզապես ուզում եմ տուն գնալ։ Ուզում եմ ժամանակ անցկացնել ինձ համար կարևոր մարդկանց հետ»,- ասել է Կոմպանին՝ հրաժարվելով մասնակցել խաղից հետո պարտադիր մամուլի ասուլիսին։

Հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: