Անչելոտին նշել է, թե ով է Ռեալի գլխավոր մրցակիցը Լա լիգայում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Լա Լիգայի «Կադիսի» հետ հանդիպումից հետո (0:0) նշել է մադրիդյան ակումբի գլխավոր մրցակցին` չեմպիոնության համար պայքարում։

«Դատելով աղյուսակից՝ այս պահին «Սևիլիան» մեզ ամենամոտն է։ Նրա հետ է, որ մենք պետք է պայքարենք: Լոպետեգին լավ թիմ է կառուցել, որը ունակ է պայքար մղել 1-ին հորիզոնականի համար: Հիմա պետք է ուշադրություններս կենտրոնացնենք նրանց վրա:

Նրանք հմուտ թիմ են, ունեն հիանալի երկրպագուներ», Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն:

18 խաղից հետո «Ռեալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով «Սևիլիային», բայց անդալուզյան ակումբը մեկ խաղ քիչ է անցկացրել։