Լևանդովսկին այս պահին աշխարհի լավագույն հարձակվողն է․ Դևիս

Մյունխենի «Բավարիայի» 21-ամյա կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը մեկնաբանել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղը 2020/21 մրցաշրջանում։

«Նա այս պահին աշխարհի լավագույն հարձակվողն է: Զարմանալի է, երբ նման տղան խաղում և գոլ է խփում մեզ համար:

Մենք ցանկանում ենք, որ նա շարունակի խաղալ նաև 2022 թվականին»,- ասել է Դևիսը Բունդեսլիգայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:

Լևանդովսկին 2020/21 մրցաշրջանում մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է 48 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ հարձակվողի պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։