Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի գործակալ Մարտին Շուտսը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին.
Օրերս հայտնի դարձավ, որ կիսապաշտպանը հեռանում է Ինտերից։ Կողմերը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Սերիա Ա-ում արգելված է խաղալ դեֆիբրիլյատորով, ուստի Իտալիայում հետագա կարիերան կիսապաշտպանի համար անհնար է։
«Ցավոք, անմիջապես պարզ դարձավ, որ ամեն ինչ այսպես է ավարտվելու։ Իտալիան միակ երկիրն է, որտեղ չես կարող խաղալ կամ մարզվել դեֆիբրիլյատորով: Նա շատ է ցանկանում հունվարին գալ Սան Սիրո՝ հրաժեշտ տալու երկրպագուներին։
Էրիկսենը լավ ֆիզիկական մարզավիճակում է, վստահ եմ, որ նա կվերադառնա խաղադաշտ, քանի որ ֆուտբոլը նրա կիրքն է»,- գործակալ Gazzetta dello Sport-ի խոսքերն է մեջբերում