Հայտնի է Բարսելոնայի «անձեռնմխելիների ցուցակը»

Հայտնի է դարձել, թե որ խաղացողներից «Բարսելոնան» ոչ մի դեպքում մտադիր չէ բաժանվել։

Ըստ Sport.es-ի՝ վեց ֆուտբոլիստներ հայտնվել են «անձեռնմխելիների ցուցակում»։

Այսպիսով, այս ցուցակում են ընդգրկվել Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Ռոնալդ Արաուխոն, Գավին, Նիկո Գոնսալեսը, Պեդրին և Անսու Ֆատին։

Ըստ աղբյուրի՝ մոտ ապագայում այս ֆուտբոլիստները չեն հեռանա կատալոնական ակումբից։